Թերթը զրուցել է Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբայանի հետ: Ներկայացնում ենք հայտված զրույցից:

Ինչպե՞ս եք վերաբերվում հայաստանյան ներկա ընդդիմությանը:

Ինձ կասե՞ք, թե ով է ընդդիմությունը: Ես կարծում եմ` ընդդիմություն է այն ուժը, որը նոր քաղաքական այլընտրանքային միտք ունի: Չունես գաղափարախոսություն, նույն բանն ես բարբաջում` ուրեմն դու ընդդիմություն չես, այլ խռովյալ հոգիների, ռևանշիստների ոհմակ: Հին իշխանավորները նորից ձգտում են իշխանության, ուրիշ բան չկա: Ընդդիմությունը չի նշանակում օտարերկրյա լրտես լինել ու նրանցից փողեր մուրալ, նրանց պատվերը կատարել: Ես, օրինակ, ընտրական իրավունքի հարցում լրիվ նոր միտք եմ տվել եւ այսօր գաղափարական ռադիկալ ընդդիմություն եմ: Ես ամբողջովին հակադրվել եմ իշխանական ընտրական իրավունքին. խնդրեմ, ասեք` ուրիշ ո՞վ է դա արել: Որքան էլ դայլայլեն մարքսիզմի ռեքվիեմը, միեւնույն է` մարքսիզմը վարդապետություն է, եւ մեզ համեմատել ուրիշ քաղաքական ուժերի հետ նույնն է, ինչ նետ ու աղեղը` ատոմային ռումբի հետ: