2008 թվականին ՀԱԿ-ը չէր կարող նման հզոր հանրահավաքներ կազմակերպել, եթե  հասարակությունն ընտրությունների արդյունքներն ընդուներ: Այս մասին, այսօր` փետրվարի 7-ին, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիճյանը:

Նա հիշեց նաեւ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե պարտված կողմը չի կարողանում ընդունել իր պարտությունը: «Իհարկե, չեն ընդունում: Պարտվել եք` հեռացեք եւ մեզ էլ ազատեք անընդհատ նույն հարցերին պատասխանելուց»,- արձագանքեց Ստեփան Դեմիրճյանը:

Նա կոչ արեց քաղաքացիներին մասնակցել ընտրություններին, չվաճառել սեփական ձայնը եւ մասնակցելով փոխել իրավիճակը երկրում: ՀԺԿ առաջնորդը հերքեց նաեւ այն խոսակցությունները, թե իբր, ինքն ասել է, որ եթե ՀԱԿ-ի ցուցակի երրորդ տեղում լինի, չի մասնակցի ընտրություններին: