Թերթը գրում է, որ ուղեղի կաթվածի եւ ծանր թոքաբորբի հետեւանքով Երուսաղեմի Հայոց պատրիարք տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը հունվարի 19-ից անգիտակից վիճակում գտնվում է «Էյն Քերեմի Հատասա» հիվանդանոցում:

Ինչպես տեղեկացրել են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից, 93-ամյա հովվապետի սիրտը հանկարծակի կանգ է առել: Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը, սակայն պատրիարքը գիտակցության չի եկել: 

Երուսաղեմի պատրիարքարանի ընդհանուր ժողովի որոշմամբ, պատրիարքի փոխանորդ է նշանակվել տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: