ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այնուամենայնիվ ծրագրում է հանդիպում անցկացնել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ՝ Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում։ Այս մասին Axios պորտալին հայտնել է անանուն ամերիկացի պաշտոնյան, հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդան»։
Պորտալի զրուցակցի խոսքով՝ Թրամփը նախատեսում է հանդիպել Զելենսկու, ինչպես նաև եվրոպական մի քանի առաջնորդների հետ։
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ հանդիպումներից որևէ բեկումնային արդյունք սպասել պետք չէ։
Նյութում նշվում է նաև, որ Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Ուկրաինայի թեման Դավոսում, մասնավորապես՝ անվտանգության երաշխիքների և վերականգնման հարցում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և եվրոպական պետությունների միջև փոխըմբռնման հասնելն է, որը երկրորդ պլան է մղվել։





























