Ուրբաթ առավոտյան նավթի գինը կտրուկ անկում է ապրում՝ նախորդ օրը բազմամսյա ամենաբարձր մակարդակին հասնելուց հետո։

Brent նավթի մարտյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 0.97 դոլարով (1.37 տոկոս)՝ հասնելով 69.74 դոլարի մեկ բարելի համար։ Հինգշաբթի Brent-ը թանկացել էր 2.31 դոլարով (3.4 տոկոս)՝ հասնելով 70.71 դոլարի մեկ բարելի համար, ինչընամենաբարձր ցուցանիշն է հուլիսի վերջից։

Brent-ի մարտյան պայմանագրերի շրջանառության ժամկետը լրանում է ուրբաթ օրվա աճուրդների ավարտին։ Ավելի ակտիվորեն շրջանառվող ապրիլյան ֆյուչերսները նվազել են 1.04 դոլարով (1.49 տոկոս)՝ հասնելով 68.55 դոլարի մեկ բարելի համար։

WTI-ի մարտյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում նվազել են 1.01 դոլարով (1.51 տոկոս)՝ հասնելով 64.43 դոլարի մեկ բարելի համար։ Նախորդ աճուրդի ընթացքում պայմանագիրը թանկացել է 2.21 դոլարով (3.5 տոկոս)՝ հասնելով 65.42 դոլարի մեկ բարելի համար, ինչն ամենաբարձր ցուցանիշն է սեպտեմբերի վերջից։