Մեքսիկայի հարավային հատվածում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանյան մասնաճյուղը։
Ալթայ-Սայանյան մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալների համաձայն՝ երկուշաբթի օրը գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օախակա նահանգի Սանտա Կրուս Խոխոկոտլան քաղաքից 36 կմ դեպի հարավ-արևելք ընկած տարածքում։
Ըստ էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվության՝ երկրաշարժը գնահատվում է որպես «շատ ուժեղ»
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը նույնպես գնահատել է 5,7: Ամերիկացի սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 19 կմ խորության վրա: Գրանցվել է նաև 3,4 մագնիտուդով հետցնցում։
Բացի այդ, երկուշաբթի գիշերը 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հարավային Կուրիլների Շիկոտան կղզու ափերի մոտ: Օջախը գտնվել է ծովի հատակից 40 կմ խորության վրա:




























