Սիրիայում գտնվող Էթ-Թանֆ բազայից փետրվարի 11-ին դուրս բերված ամերիկյան զորքերը կվերատեղակայվեն Հորդանանում եւ կշարունակեն իրենց պարտականություններն այնտեղ, հաղորդել է Al-Monitor պորտալը՝ հղում կատարելով Պենտագոնի ներկայացուցչին։
Էթ-Թանֆի տարածքում անվտանգության վերահսկողությունը փոխանցվել է Սիրիայի զինված ուժերին։ Հանձնումը կատարվել է քրդական «Սիրիական դեմոկրատական ուժերի» (SDF) օգնությամբ։ Բազայից դուրս եկող ամերիկյան ուժերի ճշգրիտ թիվը չի հրապարակվել։
Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Էթ-Թանֆ բազայից ամերիկյան ուժերի կանոնավոր դուրսբերման մասին՝ սիրիական անցումային իշխանությունների հետ համաձայնությամբ։ Սիրիայում ամերիկյան դիրքերի համախմբման գործընթացը սկսվել է 2025թ․ ապրիլին։





























