Եվրոպական պաշտպանության հարցում ոչ մի տաբու չի կարող անփոփոխ մնալ, շաբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ խոսելով եվրոպական անվտանգության նոր ռազմավարության անհրաժեշտության մասին, հաղորդում է CNN-ը։

Նա նշել է, որ Եվրամիությունը շարունակում է «անխոնջ» մնալ Ուկրաինային աջակցելու հարցում։

«Սա իսկական եվրոպական զարթոնք է, և սա միայն սկիզբն է այն ամենի, ինչ մենք պետք է անենք։ Մենք պետք է ամրապնդենք եվրոպական ռազմավարական ուժերը տիեզերքի, հետախուզության և խորջրյա հետազոտությունների ոլորտում։ Ոչ մի տաբու չի կարող մնալ անվիճելի», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Նա նաև հայտարարել է եվրոպական անվտանգության նոր ռազմավարություն մշակելու և «անվտանգության ոլորտում նոր համագործակցության միանվագ մեկնարկը պաշտոնականացնելու» անհրաժեշտության մասին։

«Սա նշանակում է, որ այս իրապես անկայուն ժամանակաշրջանում Եվրոպան և, մասնավորապես, Մեծ Բրիտանիան պետք է մերձենան անվտանգության, տնտեսության և մեր ժողովրդավարությունների պաշտպանության հարցերում: Աիրելի՛ Քիր, բրեքսիթից տասը տարի անց մեր ապագան կապված է ավելի քան երբևէ», - ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ դիմելով Մեծ Բրիտանիայի վարչապետին: