ԱՄՆ-ը կշարունակի անել իր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ ուկրաինական ճգնաժամը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մարկո Ռուբիոն։
«Մենք կշարունակենք անել մեր ուժերի սահմաններում ամեն ինչ՝ սրան վերջ դնելու համար։ Կարծում եմ՝ աշխարհն ավելի լավը կդառնա, եթե մեզ մոտ ամեն ինչ ստացվի», - նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։





























