Այս շաբաթ Ֆրանսիայում տեղի կունենան «էներգետիկ Ռամշտայն» ձևաչափով հանդիպումներ։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ հանդիպմանը ներկայացված կլինեն «Մեծ յոթնյակի» երկրները, Հյուսիսային Եվրոպայից և Բալթիկայից Ուկրաինայի գործընկերները։ «Սահմանել ենք կոնկրետ բաներ, որոնք մեզ անհրաժեշտ են, և նախարարը կկենտրոնանա հենց էներգետիկայի աջակցության նման փաթեթների վրա»,— ասել է Զելենսկին՝ էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալի հետ հանդիպման ժամանակ։