Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդագրություններ է ուղարկել իսրայելցիների հեռախոսներին, հայտնում է «Дневник иранского журналиста» տելեգրամյան ալիքը։

«Հաղորդագրության մեջ ասվում է. «Տարածաշրջանում ամերիկյան վերջին ռադիոլոկացիոն համակարգը ոչնչացված է։ Հրթիռներն արդեն ճանապարհին են։ Ոչ մի ապաստարան անվտանգ չէ։ Ձեր կառավարության առաջնորդները ստում են։ Ձեր կյանքը փրկելու համար լքե՛ք Իսրայելը»»,- գրում է աղբյուրը։

Ավելի վաղ Իրանը հայտարարել էր Մերձավոր Արևելքի երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի յոթ նորագույն ռադարների ոչնչացման մասին։

ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական արշավի մեկնարկից ի վեր Իրանը հայտնել է Մերձավոր Արևելքում THAAD հակահրթիռային մարտկոցի մի քանի ամերիկյան ռադարների ոչնչացման մասին։

Ավելի ուշ միջազգային լրատվամիջոցները հաստատել են այս տեղեկությունը՝ նշելով, որ Իրանի ոչնչացրած ռադարների փոխարինումը կարող է արժենալ ավելի քան 1 միլիարդ դոլար։

Այսօր Pars Today ալիքը գրել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռադարների ոչնչացման պատճառով իսրայելցիներն այլևս հրթիռների մասին վաղ նախազգուշացում չեն ստանում։