ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ պատերազմի սկզբում Իրանի հարձակումներից մեկի հետևանքով վիրավորված ամերիկացի զինվորը մահացել է ստացած վերքերից։
Ըստ CENTCOM-ի, զինծառայողը վիրավորվել էր մարտի 1-ին Սաուդյան Արաբիայում ամերիկյան զորքերի վրա Իրանի հարձակման ժամանակ։
«Սա «Էպիկական զայրույթ» գործողության ընթացքում մարտում զոհված յոթերորդ զինծառայողն է»,- հայտնում է CENTCOM-ը։
Հրամանատարությունից հավելել են, որ զինվորի անունը կհրապարակվի հարազատներին տեղեկացնելուց հետո 24 ժամվա ընթացքում։
Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտնել էր Իրանի դեմ ռազմական արշավի հետևանքով 6 զինվորի մահվան մասին։
Միևնույն ժամանակ ԻՀՊԿ-ն հայտնում է հարյուրավոր զոհված և վիրավոր ամերիկացի զինծառայողների մասին։