Փետրվարի 24-ից ի վեր Ռուսաստանի հարավում «Գազպրոմի» օբյեկտները, որոնք ապահովում են «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարների անխափան գործունեությունը, ենթարկվել են 12 հարձակման, որոնցից բոլորն էլ հաջողությամբ հետ են մղվել, ասվում է ընկերության հայտարարության մեջ։

«Ընդհանուր առմամբ, վերջին երկու շաբաթվա ընթացքում՝ սկսած փետրվարի 24-ից, Ռուսաստանի հարավում «Գազպրոմի» օբյեկտները ենթարկվել են 12 հարձակման։ Այս օբյեկտները համարվում են կարևորագույն էներգետիկ ենթակառուցվածքներ և ապահովում են գազի արտահանման հուսալիությունը «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարներով։ Բոլոր հարձակումները հետ են մղվել»,- նշել է ընկերությունը։