Մարտի 12-ին USS Gerald R. Ford ավիակիրի վրա հրդեհ է բռնկվել, որը ծագել է հիմնական լվացքատան տարածքում, ասվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության՝ հրդեհի պատճառը մարտական գործողությունների հետ կապ չունի և հետաքննվում է։
«Նավի շարժիչ համակարգն անվնաս է, և ավիակիրը շարունակում է լիովին գործել։ Երկու նավաստի այժմ բժշկական օգնություն են ստանում կյանքին չսպառնացող վնասվածքների համար և կայուն վիճակում են։ Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն հասանելի դառնալուն պես։ Gerald R. Ford ավիակիրների հարվածային խումբը այժմ գործում է Կարմիր ծովում՝ «Էպիկական կատաղություն» գործողությանը աջակցելու համար»,- նշվում է հայտարարության մեջ։





























