ԱՄՆ Դեմոկրատական եւ Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչները որեւէ առաջընթաց չեն գրանցել ներքին անվտանգության նախարարության ֆինանսավորման շուրջ բանակցություններում, որն անհրաժեշտ է փակման գործընթացը հաղթահարելու համար: Այս մասին հայտնել է Politico- պարբերականը՝ հղում կատարելով աղբյուրներին:
Փետրվարի 14-ին նախարարությունը մասամբ դադարեցրել է գործունեությունը ֆինանսավորման պակասի պատճառով: Սա վերջին ամիսներին երկրում երրորդ փակումն է, բայց այս անգամ այն վերաբերում է միայն մեկ դաշնային գերատեսչալության:
Թերթի տվյալներով՝ Սպիտակ տան կողմից գերատեսչության վերաբացման վերաբերյալ իր վերջին առաջարկից անցել է ավելի քան երկու շաբաթ: Սակայն որոշում դեռեւս չի կայացվել: Ընդ որում, աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչները շարունակում են կապ պահպանել բարձրաստիճան դեմոկրատ օրենսդիրների հետ:



























