ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հաստատել Թայվանին 14 միլիարդ դոլարի զենքի վաճառքը մարտի 31-ից ապրիլի 2-ը Չինաստան կատարելիք այցից հետո։ Դրա մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ զենքի փաթեթը ներառում է զենիթային հրթիռներ (օդային պաշտպանության համակարգեր), մասնավորապես՝ PAC-3 և NASAMS։ Գործակալության աղբյուրներից մեկը նշել է, որ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի Թրամփի հաստատումից։

Աղբյուրը նշել է նաև, որ ԱՄՆ-ն կարող է հաստատել Թայվանի համար 6 միլիարդ դոլարի «ասիմետրիկ պաշտպանության» փաթեթը։ Այս փաթեթում ներառված զենքերը չեն նշվել։

Թայվանը 1949 թվականից ի վեր կառավարում է սեփական վարչակազմը, սակայն Չինաստանը չի ճանաչում կղզու անկախությունը և այն համարում է իր շրջաններից մեկը։ ԱՄՆ-ն կղզու հիմնական զենքի մատակարարն է։ 2025 թվականի վերջին ամերիկյան կողմը Թայվանին վաճառել է 11,1 միլիարդ դոլարի զենք։ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Թայբեյին զենքի մատակարարումն անօրինական է համարում։