Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) տեղեկացրել է Արաբական Միացյալ Էմիրություններին, որ ամերիկյան «թաքստոցները» օրինական թիրախներ են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հարված է հասցրել իրանական Խարգ կղզուն, հայտնում է Tasnim-ը։

«[ԻՀՊԿ-ն] իր օրինական իրավունքն է համարում պաշտպանել սեփական ազգային ինքնիշխանությունն ու տարածքը՝ հարվածներ հասցնելով հակառակորդի ամերիկյան այն հրթիռներին, որոնք գտնվում են ծովային նավահանգիստներում, նավամատույցներում և ԱՄԷ-ի որոշ քաղաքներում պատսպարված ամերիկացի զինվորների թաքստոցներում», - ասված է հայտարարության մեջ:

ԻՀՊԿ-ն կոչ է արել ԱՄԷ-ի բնակիչներին և բնակավայրերի ներկայացուցիչներին տարհանվել նավահանգիստներից, նավամատույցներից և ԱՄՆ ռազմական գոտիներից՝ վնասներից խուսափելու համար: