Շատ երկրներ, հատկապես նրանք, որոնք տուժել են Հորմուզի նեղուցը փակելու Իրանի փորձից, Ամերիկայի Միացյալ Նահնագների հետ համատեղ ռազմանավեր կուղարկեն՝ նեղուցը բաց եւ անվտանգ պահելու համար։ Այս մասին Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք արդեն ոչնչացրել ենք  Իրանի ռազմական պոտենցիալի 100 տոկոսը, բայց նրանց համար հեշտ է մեկ-երկու անօդաչու ուղարկել, արկ նետել կամ մերձավոր հեռահարության հրթիռ արձակել այդ նեղուցի կողմը, մի ինչ-որ տեղ, կամ խփել դրան, անկախ այն բանից, թե որքան խիստ են տապալված նրանք։ Հուսանք, որ Չինաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան եւ այլ երկրներ, որոնք տուժել են այդ արհեստական սահմանափակումից, նավեր կուղարկեն այդ շրջան, որպեսզի Հորմուզի նեղուցը այլեւս սպառնալիք չներկայացնի մի պետության կողմից, որը լիովին գլխատվել է։ Այդ ընթացքում Միացյալ Նահանգները կռմբակոծի ափային գիծը եւ մշտապես կգնդակոծի իրանական նավակներն ու նավերը։ Ինչեւէ, մենք շուտով Հորմուզի նեղուցը կդարձնենք ԲԱՑ, ԱՆՎՏԱՆԳ եւ ԱԶԱՏ»,- գրել է Թրամփը։