Associated Press-ի տվյալներով՝ Vortexa վերլուծական ընկերությունը գրանցել է Իրանի հետ կապված տանկերների 34 տեղաշարժ Պարսից ծոցում՝ ԱՄՆ ռազմածովային շրջափակման սահմանումից ի վեր։

Ապրիլի 13-ից ի վեր գրանցվել է նման նավերի 19 ելքային և 15 մուտքային նավարկություն։ Ընկերության տվյալներով՝ դրանցից վեցը տեղափոխել են իրանական նավթ՝ ընդհանուր առմամբ մոտ 10.7 միլիոն բարել։

Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ, թե արդյոք այս բոլոր ծավալները հասել են արտաքին շուկաներ։