Ողջ աշխարհի մահմեդականներն այսօր՝ նոյեմբերի 27-ին նշում են իսլամի գլխավոր տոնը՝ Կուրբան-բայրամը: Դա զոհաբերության տոն է, որի ավանդույթներին հետեւելով՝ յուրաքանչյուր մահմեդական պարտավոր է կենդանի զոհաբերել:
Համարվում է, որ այդ կենդանու արյան առաջին կաթիլից ղուրբան (զոհաբերություն) անող մարդուն ներվում են մեղքերը: Մսի մեկ երրորդն ուտում է ընտանիքը, երկրորդը՝ տալիս են հարեւաններին, երրորդն՝ աղքատներին:
Տոնի խորհուրդը մերձավորի հետ կիսվելու, տարեցներին, չունեւորներին եւ հիվանդներին օգնելու կարողությունն է:
Տոնի օրն ընդունված է նաեւ այցելել մզկիթ` աղոթքի, այցելել մերձավորներին, աղոթել մեռյալների համար եւ ողորմություն բաժանել: Հանդիսության նախօրեին հաջի մասնակիցները բարձրանում են Արաֆաթ լեռը, իսկ Զոհաբերության օրը սատանային քարկոծելու սիմվոլիկ արարողություն են իրականացնում եւ պտտվում Կաաբայի շուրջ:
Ղուրբան-բայրամը, արաբերեն՝ Իդ ալ-Ադխան, նշվում է իսլամական լուսնային օրացույցի 12-րդ ամսվա 10-րդ օրը, եւ ավարտվում է Հաջով՝ մահմեդականների ամենամյա այցելությամբ Մեքքա: Տոնը, ավանդույթի համաձայն, շարունակվում է երեք օր:




























