ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանանն ընտրվել է «Անելիք» բանկի տնօրենների խորհրդի անդամ: Բանկի պաշտոնական կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ նախկին արտգործնախարար, ներկայում «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանը հուլիսի 4-ին տեղի ունեցած բաժնետերերի ընդհանուր ժողովում ընտրվել է բանկի խորհրդի անդամ:
Հիշեցնենք, որ «Անելիք բանկի» բաժնետոմսերի 51%-ը ներկայում պատկանում է լիբանանյան «Կրեդիտ» բանկին:
Վերջերս աշխատանք էր գտել նաեւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն ընտրվել էր ռուսաստանյան «Սիստեմա» ընկերության անկախ տնօրենի պաշտոնում:



























