Թուրքիայի սեւծովյան շրջանում անձրեւների պատճառով կան զոհեր: Այս մասին հաղորդում է թուրքական «Sabah» թերթը:

Հուլիսի 15-ին տեղացած հորդառատ անձրեւների հետևանքով Սեւ ծովի շրջանում` Արդվինում եւ Օրդույում զոհվել է 5 մարդ, անհետ կորել` 2, իսկ վիրավորների թիվը հասնում է 12-ի:

Անձրեւների պատճառով Բոլու շրջանի մի քանի գյուղեր անցել են ջրի տակ: Զոնգուլդակում մի շարք տներ եւ հիմնարկներ լցվել են ջրով: Բարթըն քաղաքը երկու օր տեւած անձրեւներից հետո նույնպես հայտնվել է ջրի մեջ: