Լիբանանում Արգենտինայի դեսպան Խոսե Խիարես Մաքսվելլը նոյեմբերի 30-ին Անթիլիասում այցելել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ին: Հանդիպման ժամանակ Նորին Սրբությունը դիվանագետի հետ քննարկել է իրավիճակը ԼԻբանանում, հարցեր՝ կապված կառավարության եւ Լիբանանի հայ համայնքի հետ: Բացի այդ, Արամ 1-ինն ու Խ.Մաքսվելլը անդրադարձել են հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրություններին:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ դեսպանը նկատել է, որ Արգենտինան միշտ էլ լարված հարաբերություններ է ունեցել Թուրքիայի հետ՝ Հայոց ցեղասպանության հարցում դիրքորոշման պատճառով: