Բրիտանական Rolling Stones ռոք խմբի կիթառիստ Ռոննի Վուդը ձերբակալվել է ոստիկանության կողմից՝ իր ռուս ընկերուհի Եկատերինա Իվանովային մարմնական վնասվածքներ հասցնելու համար:

Երաժշտի ձերբակալության փաստը BBC-ին հաստատել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները: 62-ամյա Վուդը գրավով ազատ է արձակվել՝ հունվարին գործը լսելու համար:

Բրիտանական «Daily Telegraph» թերթի տվյալներով՝ Վուդը ձերբակալվել է Սուրրեյ կոմսությունում՝ հինգշաբթի գիշերը, եւ ազատ է արձակվել գրավի կիրառմամբ:

Ինչպես նշվում է քննության արձանագրության մեջ, 20-ամյա աղջիկը, որի հետ երաժիշտը ծանոթացել էր լոնդոնյան ակումբներից մեկում, մեղադրում է Վուդին՝ վիճաբանության ժամանակ իր վրա հարձակվելու համար:

Հայտնի է, որ Իվանովայի համար Վուդը 2008թ. բաժանվել է 23-ամյա կնոջից: