News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԼՂՀ-ում սկսել են տեղական հումքով արեւածաղկի ձեթ արտադրել: Ինչպես NEWS.am-ին հայտնեց «Ռեյսպիդ» ընկերության տնօրեն Նորայր Ստեփանյանը, 2013 թ-ին ընկերությունը ծրագրում է 700 – 750 տոննա արեւածաղկի ձեթ արտադրել:  Գործարանի նախագծային հզորությունը կազմում է հազար տոննա տարեկան` միայն արեւածաղկի ձեթի համար: Ծավալը մեծ չէ: Համեմատության համար նշենք, որ տարեկան Հայաստան է ներմուծվում  մոտ 19 հազ. տոննա արեւածաղկի ձեթ, ԼՂՀ  արտահանվում է (հիմնականում Հայաստանից) մոտ 1,1 հազ. տոննա  արտադրանք: Այդուհանդերձ, ընկերությունը մտադիր է ամրապնդվել հայկական շուկայում:

«Նախագծային 1000 տոննա հզորության դեպքում մենք կծանրաբեռնենք երկու մամալիչներն  էլ, նրանցից առայժմ աշխատում է միայն մեկը: Արտադրանքի առաջին խմբաքանակը մենք արդեն թողարկել ենք այս տարի»,-հայտարարեց Ստեփանյանը: «Ոսկե կաթիլ» բրենդով ձեթն արդեն իրացվում է Երեւանում` «STAR» ցանցի սուպերմարկետներում:

Գործարանը գտնվում է ԼՂՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում եւ ամբողջությամբ աշխատում է տեղական հումքով:  Արեւածաղիկ ցանվում է Կովսականում, Արաքս գետի ափամերձ շրջանում: «Այս տարի մենք մոտ 2 հազ. տոննա սերմ ենք ձեռք բերել, դրանց կեսը մեր դաշտերից, իսկ մնացածը` ֆերմերներից: 2013թ. արտադրանքի ծավալը պետք է կազմի 2 – 2,5 հազ. տոննա»,-նշեց Ստեփանյանը:

Ձեթն արտադրվում է  առանց ռաֆինացվելու: «Դրա համար սարքավորումներ դեռեւս չունենք, ուստի արտադրանքի ապրանքային տեսքը կարող է այն չլինել, ինչին սովոր է գնորդը: Սակայն մենք չենք դադարում հետեւել որակին: Վերջերս հերթական ստուգումն է իրականացվել Հայաստանի ստանդարտների ազգային ինստիտուտում»,-ասաց Ստեփանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ