News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Մոսկվայում սպանված քրեական աշխարհի պարագլուխ «Դեդ Հասանի» աթոռի հիմնական հավակնորդ  Զաքարի Քալաշովը («Շաքրո Մոլոդոյ») իսպանական բանտից պետք է արդեն ազատված լիներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քրեական աշխարհի մասին գրող Սերգեյ Գալոյանը: « Բայց, ամենայն հավանականությամբ, նա ազատության մեջ կհայտնվի առաջիկա օրերին. կարող է եւ վաղը: Մինչեւ նա դուրս չգա, հավաք չի լինի, որովհետեւ ինքն արդեն քսիֆներ է ուղարկել եւ «օրենքով գողերը» համաձայն են, որ նա նստի Դեդ Հասանից հետո»,- նշեց Սերգեյ Գալոյանը: Նա նաեւ նշեց, որ հոկտեմբերին արդեն վերջնականապես կորոշվի, թե ով կփոխարինի Դեդ Հասանին:

Նշենք, որ 59-ամյա Շաքրոն հայտնի է ոչ միայն Ռուսաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս, ԱՄՆ-ում ընդգրկված է «Եղբայրություն» ցանկի մեջ: Նա ծնվել է Թբիլիսիում, եւ, ինչպես Դեդ Հասանը, ազգությամբ եզդի է: Նա բազմաթիվ թշնամիներ ունի, մի քանի անգամ մահափորձ է կատարվել նրա դեմ:  1999թ. Շաթրոն տեղափոխվել էր Իսպանիա եւ հանգրվանել Կոստա-դել-Սոլ առողջարանում:

2005թ. Իսպանիայում «Բոռ» գործողություն էր եղել եւ Շաքրոյի շատ մտերիմներ բանտարկվել էին, իսկ նա փախել էր Արաբական Միացյալ Էմիրություններ: Այնտեղ նրան ձերբակալել եւ հետ էին ուղարկել` դատապարտելով 7,5 տարվա ազատազրկման:

Վրաստանում էլ նրան հեռակա դատապարտել են 11 տարվա ազատազրկման` մի գործարարի առեւանգման համար:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ