News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում ոստիկանը 24 տարվա բաժանումից հետո միացել է իր ընտանիքին՝ շնորհիվ իր ձեռքի վրայի դաջվածքի, որտեղ նշված է եղել մոր անունը՝ Մինդա: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:

Այդ անունը երկար ժամանակ Գենեշ Ռագհունաթ Դհանգադեի համար միակ օղակն էր՝ ընտանիքը գտնելու որոնումներում: Նա մեծացել է մանկատանը, որտեղ ընդունվելիս միայն նշել է, որ ծնունդով Մամա Բհանյայից է: Գործընկերների հետ ոստիկանն ուղեւորվել է այդտեղ եւ սկսել է հարցուփորձ անել տեղի բնակիչներին, որոնք նրան ուղարկել են լեռներում գտնվող հյուղակը, որտեղ ապրում է ծեր կինը, հաղորդում է Lenta.ru-ն:

Կինը ոստիկաններին պատմել է, որ երկար տարիներ առաջ կորցրել է որդուն: Նա ոստիկաններին ասել է, որ որդու ձեռքին դաջված է եղել իր անունը: Գենեշ Դհանգադեն կորել է 1989 թվականին, կայարանում, երբ ողջ ընտանիքով գնացք նստելիս են եղել:
Դրանից հետո Գենեշն ապրել է Մումբաիում, որտեղ նրան դաստիարակել է մի ձկնորս, իսկ հետո եղել է երկու մանկատներում: Որոշ ժամանակ անց Գենեշը ավտովթար է ենթարկվել, որից հետո 4 ամիս անցկացրել է կոմայի մեջ եւ կորցրել հիշողությունը:

Դհանգադեն տեղի ունեցածն անվանել է «Աստծո կամք» եւ «հրաշք»: Ներկայումս նա իր ողջ ժամանակն անցկացնում է նոր գտած ընտանիքի՝ մոր, երկու եղբայրների եւ քրոջ հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ