News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետեւանքով հերոսի մահով ընկած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանին հետմահու թոշակ են նշանակել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմենի հորեղբայրը` Հաբեթ Հովհաննիսյանը:

«Այսօր առավոտյան  զինկոմիսարիատից զանգեցին ու կանչեցին: Հիմա էդ թղթաբանությամբ ենք զբաղված»,- ասաց հորեղբայրը: Պարզ չէ, թե որքան գումար են ստանալու Արմենի ծնողները. «Գումարի չափի համար բան չեն ասել: Թղթաբանությունն ավարտենք, կերևա արդեն: Պիտի մահվան թուղթը հանենք, տանենք զինկոմիսարիատ»,- ասաց նա։

Հաբեթ Հովհաննիսյանը պատմեց, որ Արմենի հուղարկավորությանը ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը գումարտակի հրամանատարի միջոցով 1 մլն դրամ էր փոխանցել: «500 հազար դրամ էլ զորամասի հրամանատար, գնդապետ Էդվարդ Ասրյանն է տվել»,- ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում՝ արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը: ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։ Հունվարի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արմենին հետմահու պարգևատրել է առաջին աստիճանի մեդալով:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ