News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պահեստազորի գնդապետ, խարդախության մեղադրանքով 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի որդին՝ Ավետիս Ավետիսյանը, հնարավոր է վիրահատվի: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Վոլոդյա Ավետիսյանի կինը՝ Մարգարիտա Բաղրամյանը՝ նշելով, որ արդեն 2 շաբաթ է, ինչ նա գտնվում է Երեւանում՝ Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական  հոսպիտալում:

«Ավետիսը մինչեւ զոորացրվելը խոց ուներ, հիմա էլ մի բան ուտում է, ստամոքը ցավում է, նորմալ չի կարողանում ծառայի: Հիմա հոսպիտալում է, հետազոտվում է, հնարավոր է՝ խոցը վիրահատեն»,-ասաց նա:

Տիկին Մարգարիտան նշեց, որ որդին ծառայության ընթացքում չորրորդ անգամ է բուժվում հոսպիտալում՝ 2 անգամ Վանաձորում է բուժում  ստացել, երկու անգամ էլ Երեւանում:

Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքը պնդում էր, որ Ավետիսն առողջական խնդիրներով էր զորակոչվում բանակ: Մոր խոսքով՝ նա առողջական խնդիրներ ուներ կապված սրտի, ստամոքսի հետ, ինչպես նաեւ նրա մոտ ախտորոշվել էր զոբ:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել էին Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի  բողոքը։

Տպել
Ամենաշատ