News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Լոռու մարզում շրջված զինվորական բեռնատարով զինծառայողներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծանր, նրանք գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Նա նշեց, որ վիրահատել են զինծառայող Մարտիրոս Քոչարյանին, վիճակը ծանր կայուն է, համապատասխանում է կրած վիրահատություններին եւ ստացած վնասվածքներին: Զինծառայողի մոտ վերականգնվել է կոնքի կոտրվածքը, միզապարկի, ուղիղ աղիքի ամբողջականությունը: Նրա ապաքինումից հետո եւս երկու վիրահատություն պետք է կատարվի: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող մյուս զինծառայողի՝ Մհերի վիճակի շատ ծանր է, այժմ անթույլատրելի է նրան վիրահատել, սակայն վիճակի կայունանալուց հետո նրան կվիրահատեն: Վթարի ենթարկված մյուս զինծառայողները գտնվում են բաժանմունքներում, վիճակները բավարար են, առայժմ որեւէ մեկին դուրս չեն գրել:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ժամկետային զինծառայողներին տեղափոխող N զորամասին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրին դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարակից ձորակը: Ավտոմեքենայի թափքում գտնվող զինծառայողները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակ քաղաքի հիվանդանոց:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե երեք վիրավոր զինծառայող Սպիտակի հիվանդանոցում ստանալով առաջին բուժօգնություն` տեղափոխվել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները ճշտվում են, հարուցվել է քրեական գործ:

Վթարի հետեւանքով ստացած վնասվածքներից մահացել է ժամկետային զինծառայող  Արտյոմ Գերասի Թորոսյանը (ծնված 1995թ., Սիսիանի զ/կ, 2013թ. 2-րդ զորակոչ): Վանաձորում ծառայող զինվորները գնացել էին Արմավիրի մարզի ուսումնական կենտրոն զորավարժությունների, զորամաս վերադառնալու ճանապարհին էլ եղավ դեպքը: Բեռնատարը շրջվել է Սպիտակի ոլորանների վրա եւ ընկել ձորը, մահացող զինծառայողը, ով պետք է զորացրվեր աշնանը, հենց վարորդն է: Վթարի հետեւանքով վիրավորվել էր 9 զինծառայող, նրանց բոլորին գիշերը Սպիտակի հիվանդանոցից տեղափոխել են Երեւան՝ Կենտրոնական կայազորային հոսպիտալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը
Նա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին…
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում կազմվել են փաստաթղթեր...
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 39-ամյա բնակիչը, լինելով Տավուշի մարզի…
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Մայիսի 2-ին` ժամը 01:22-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության…
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Ամենաշատ