News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարարության շտաբ բնակարանը գաղտնազերծել է լուսանկարներ, որոնք պատկերում են, թե ինչպես են ամերիկացի զինվորները ծաղրուծանակի ենթարկում Իրաքի ու Աֆղանստանի բանտերում իրենց պատիժը կրող բանտարկյալներին, գրում է RG–ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Հետաքննվել է բանտարկյալների հետ դաժան վարվեցողության 56 դրվագ ( 14 դրվագները ապացուցվել են): Դրա հետեւանքով կալանավորվել է 65 մարդ, ոմանց սպառնում է ցմահ բանտարկություն:

Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության տվյալներով, Պենտագոնը մոտավորապես երկու հազար նման լուսանկարներ ունի, բայց հետաքննությանը ներկայացվել է միայն 198 լուսանկար:

«Այն, որ կառավարությոնը ոչ բոլոր տեղեկություններն է հրապարակում, կարող է մոլորության մեջ գցել հանրությանը՝ դաժան վարվելակերպի ծավալների կապակցությմաբ»,- հայտնել են իրավապաշտպանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ