News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դանիացի Մոնիկա եւ Լարս Շմիդտներն ամենաերկար գրկախառնության համաշխարհային ռերոկդ են սահմանել, հաղորդում է The Local-ը: Նրանք գրկախառնվել են 40 ժամ 43 րոպե եւ 47 վայրկյան: Նախորդ ռեկորդը եղել է 24 ժամ13 րոպե:

Շմիդտները հաղթել են սւորբ Վալենտինին նվիրված մրցույթում: Մրցույթին մասնակցել է 10 զույգ: Մրցույթի պայմանների համաձայն, յուրաքանչյուր զույգ պետք է գտնվեր 60 սմ տրամագծով շրջանակի ներսում եւ գրկախառնվել, հաղորդում է Gazeta-ն:

Կազմակերպիչների խոսքով, յուրաքանչյուր 2 ժամը մեկ մասնակիցները 10 րոպեանոց դադարի իրավունք ունեին:

Հաղթողներն, իրենց կողմից, հայտարարել են, որ իրենց մասնակցության պատճառը պարզ է. Շմիդտները որպես մրցանակ 10 հազար դանիական կրոն (մոտ 1,3 հազար եվրո) են ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ