News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը բոլոր այն ընկերություններին, որոնք ավելի քան 250 աշխատակից ունեն, պարտավորեցրել է տարբեր սեռի աշխատակիցների աշխատավարձերի տարբերության մասին տվյալներ հրապարակել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով BBC-ն:

Իրավահավասարության եւ կանանց իրավունքների հարցերի նախարար Նիքի Մորգանը հույս ունի այս կերպ հասկանալ, թե որ ոլորտներում է աշխատավարձերի տարբերությունն առավել ակնհայտ: Տեղական արհմիությունների տվյալներով, բրիտանացի կանայք դեռեւս 20%-ով ավելի քիչ աշխատավարձ են ստանում, քան նույն պաշտոնում աշխատող տղամարդիկ:

Իշխանությունների հաշվարկների համաձայն, նոր կանոնը կվերաբերի շուրջ 8 հազար գործատուի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ