News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սուրճը կարող է որոշ կանանց օգնել նվազեցնել կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը: Այս մասին նշված է British Journal of Cancer-ում հրապարակված հոդվածում:

Հետազոտությանը մասնակցել է ուռուցքաբանական հիվանդությունների բարձր ժառանգականություն ունեցող 269 կին: Նրանց կեսը CYP1A2*1F գենի կրող է եղել, որը կապում են կրծքի քաղցկեղի հետ: Այդ խմբի կանանցից նրանք, ովքեր օրական միջինը 3 եւ ավելի գավաթ սուրճ են խմել, ավելի փոքր կուրծք են ունեցել, ինչը հիվանդացության ավելի ցածր վտանգ է համարվում:

Այն կանանց մոտ, ովքեր նշված գենի կրողը չեն եղել, այդպիսի արդյունք չի նկատվել:

Ամեն դեպքում, սուրճը միակ գործոնը չէ, եւ այն քաղցկեղից խուսափելու միջոց համարել դեռեւս չի կարելի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ