News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի դուստրը՝ Քերոլը, խիստ քննադատության է ենթարկել մոր բրոնզե արձանը: Երեք մետր բարձրությամբ հուշարձանը ներկայում գաղտնի պահուստարանում է: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Նախատեսվում էր արձանը տեղադրել Լոնդոնի Խորհրդարանական հրապարակում, որտեղ տեղադրված են նաեւ հայտնի գործիչներ Ուինսթոն Չերչիլի եւ Լլոյդ Ջորջի արձանները: Երբ Քերոլ Թետչերին ներկայացրել են հուշարձանի նախագիծը, նա քննադատական նամակ է գրել, որտեղ մատնանշել է, իր կարծիքով, մեծագույն բացթողումը, այն է՝ կանացի պայուսակի բացակայությունը:

Պարբերականի փոխանցմամբ, կանացի պայուսակը «երկաթե լեդիի» կերպարի այնպիսի անբաժանելի մաս էր կազմում, որ Օքսֆորդի բառարանում նույնիսկ «to handbag» բայը կա (handbag - անգլերենից թարգմանաբար՝ «կանացի պայուսակ»), ինչը նշանակում է անողորմ վերաբերմունք ընդդիմախոսների նկատմամբ:

2007 թվականին՝ Թետչերի կենդանության օրոք, նրա բրոնզե արձանը տեղադրվեց Համայնքների պալատի նախասրահում: Կառավարության ղեկավարը պատկերված է բանավեճին մասնակցելու ժամանակ, բայց կանացի պայուսակը ձեռքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ