Եթե օնլայն խնդրագիրը ստանա բրիտանական հասարակության աջակցությունը, ապա վտանգավոր շների տերերի պատիժը կխստացվի։ Այժմ հարձակման համար առավելագույն ժամկետը 2 տարի է։

Որոշում կայացնելիս կառավարությունը հաշվի կառնի հանրային կարծիքը։ Այս մասին հաղորդում է The Independent-ը։ Ազատազրկումը մինչեւ 2 տարի ժամկետի հասցնել առաջարկել է կենդանիների հարցերով նախարար լորդ Մոլեյը, փոխանցում է Russia Today-ը։

2005թ ի վեր Մեծ Բրիտանիայում շների հարձակումների արդյունքում մահացել է 16 մարդ։ Զոհերի թվում է 14-ամյա աղջնակ, որին բզկտել են 4 կատաղած շներ։