Սոմալիի մայրաքաղաք Մոգադոշոյում, ռեստորանի մոտ պայթուցիկ սարք է գործի դրվել, որի հետեւանքով, վերջին տվյալներով, զոհվել է 15 մարդ: Ոստիկանության նախնական տվյալներով՝ պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը՝ ականապատված մեքենայով:
AFP-ի տվյալներով՝ Մոգադիշոյի կենտրոնում երկու պայթյուն է որոտացել: Դեռեւս ոչ մեկն իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը:
Ինչպես նշում է «ՌԻԱ նովոստին», միջազգային հանրությունը Սոմալիում միակ օրինական իշխանություն է ճանաչում դաշնային կառավարությունը, որը վերահսկում է Մոգադիշոն եւ հարակից մի քանի շրջանները: Երկրի մնացած շրջանները գտնվում են չճանաչված պետական կազմավորումների վերահսկողության տակ կամ ինքնակառավարվող տարածքներ են:
Սոմալիի հարավային եւ հյուսիս-արեւելյան շրջաններում իշխում են տեղի կլանները եւ արմատական իսլամիստական շարժումները, այդ թվում «Աշ-Շաբաբ» խմբավորումը:




























