Ռուսաստանի Արզամաս քաղաքի 26-ամյա բնակչի մահվան փաստով մեղադրանք է առաջադրվել 31-ամյա կասկածյալի, հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի Նիժեգորոդյան վարչությունը:
Քննիչները հետախուզում են հայտարարել նաեւ 42-ամյա կասկածյալի նկատմամբ:
Արզամասում ձերբակալել են հայերի գույքը ոչնչացրած չորս ջարդարարների
Արզամաս քաղաքի հայերը վախենում են սքինհեդների ու նեոնացիստների հաշվեհարդարից
Հիշեցնենք, որ վարկածներից մեկի համաձայն, որ պատմել են սրճարանի աշխատակից հայերը, Վաչիկ Բուլախչյանը խորոված է պատրաստել, երբ նրան մոտեցել են երկու ռուսներ եւ սիգարետ խնդրել: Նա մերժել է, եւ ծեծկռտուք է ծագել: Վաչիկին ծեծել են, նա փախել է եւ թաքնվել խոհանոցում: Սակայն ռուսները ներխուժել են սրահ եւ շարունակել ծեծը: Օգնության են հասել չորս հայեր, որոնք ծեծել են ռուսներին, իսկ Վաչիկը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել: Արդյունքում հարձակվողներից մեկը զոհվել էր:





























