Ռուսական Արզամաս քաղաքի հրապարակում, որտեղ ինն օր առաջ սպանվել էր Ալեքսանդր Սլակաեւը, մոտ 150 մարդ է հավաքվել, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Նիժոգորոդսկի հայերի միության նախագահ Տիգրան Շահնազարյանը։

Շահնազարյանի խոսքով՝ հավաքվածները հանգիստ են, առայժմ հայկական օբյեկտներն ավերելու կոչեր չեն եղել,  ինչպես որ դեկտեմբերի 9-ին էր։  Արզամասի հայերը գերադասում են դուրս չգալ։

Նա նաեւ հայտնել է, որ Արզամասի քաղաքային դատարանը սպանության եւ մահափորձ կատարելու մեջ կասկածվող,  միջազգային հետախուզման մեջ գտնվող Վ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը։

Կասկածյալին հայտնաբերելու դեպքում նրա նկատմամբ  կկիրառվի նախաքննության ժամկետի համար սահմանված խափանման միջոցը: Նա կտեղափոխվի Նիժնի Նովգորոդի քննչական №1 մեկուսարան:

Ռուսաստանի Արզամաս քաղաքի հայերը վախենում են սքինհեդների ու նեոնացիստների հաշվեհարդարից

Արզամասում սպանության չորրորդ կասկածյալի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Լրատվամիջոցներ. Ապստամբած Արզամաս քաղաքում ապրող հայերի 80 տոկոսը մտադիր է լքել քաղաքը

Ռուսական Արզամաս քաղաքի հայերը վախով են սպասում շաբաթ օրվան

Ավելի վաղ Ազամասում սպանության գործով երեք կալանավորվածներին մեղադրանք էին ներկայացրել: Նրանցից մեկը չի ընդունել մեղադրանքները, սակայն փաստաբանի մասնակցությամբ հարցաքննության ժամանակ քննիչներին հայտնել է որ, որ մասնակցել է տուժածներին ծեծելու գործընթացին: