Մոսկվայում դեռեւս չբացահայտված հանգամանքներում սեփական բնակարանում սպանվել է 17-ամյա անչափահաս: Այդ մասին հայտնում է «Utro»-ն՝ վկայակոչելով ՌԴ-ի Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուլիա Իվանովային:
«Վերխովյանսկայա փողոցի տանը բնակարանի տիրուհին բռնի սպանության հատկանիշներով հայտնաբերել է իր 17-ամյա որդու մարմինը», գործակալությունը մեջբերում է Իվանովայի հաղորդագրությունը:
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ քրօրի «Սպանություն» հոդվածով:




























