News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քուվեյթի հայկական համայնքն ամեն տարի դեկտեմբերի 31-ի գիշերը պարահանդես է կազմակերպում եւ Ամանորը նշում է Միջին Արեւելքի ավանդույթներով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց համայնքի ներկայացուցիչ, հայերենի ուսուցչուհի Մարալ Համբոյանը, որն արդեն 11 տարի է՝ բնակվում է Քուվեյթում:

«Քուվեյթում ազգային վարժարան ու եկեղեցի ունենք: Դեկտեմբերի 30-ին դպրոցականները գնում են եկեղեցի, հաղորդություն ստանում, որից հետո դպրոցում արդեն մեծ խրախճանք է կազմակերպվում: Դեկտեմբերի 31-ին երեկոյան արդեն պարահանդես է կազմակերպվում, որին ամբողջ հայությունն է մասնակցում: Միջին Արեւելքի ավանդույթներով ենք նշում, արեւելյան ճաշատեսակներ ենք պատրաստում: Կարեւորն այն է, որ հավաքվում եւ միասնաբան նշում ենք Ամանորը, մնացածը կարեւոր չէ»,- ասաց Մարալ Համբոյանը:

Նրա խոսքով՝ կան հայեր, որոնք գերադասում են Ամանորը դիմավորել տանը իրենց հարազատների հետ, սակայն մեծ մասամբ միանում են պարահանդեսին:

«Վերջին տարիներին Հայաստանից մեծ արտահոսք կա դեպի Քուվեյթ, այս հայերն էլ հայաստանյան ավանդույթներն են բերում իրենց հետ: Մեր համայնքը շատ միասնական է, բոլոր ազգային եւ կրոնական տոները միասին ենք նշում, ամեն ուրբաթ հայկական եկեղեցի ենք հաճախում՝ պատարագի»,- ասաց Մարալ Համբոյանը:

Նշենք, որ Քուվեյթում բնակվում է մոտ 4 հազար հայ: Նրանք մեծ մասամբ արհեստավորներ են, հատկապես հայտնի հայ ոսկերիչներ կան Քուվեյթում:

«Կան նաեւ հայեր, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցնում այստեղ»,- հավելեց Մարալ Համբոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ