News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վարշավայում տեղի ունեցած Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովն իր որոշումների խորության, ընդգրկումների մասշտաբով հետխորհրդային պատմության համար պատմական իրադարձություն կարելի է համարել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Սա այն գագաթաժողովն էր, որը հիմնովին փոխեց հետպատերազմական ՆԱՏՕ-ի օրակարգը: Սա մի գագաթաժողով էր, որը ֆիքսեց կարեւորագույն խնդիրներ՝ ՆԱՏՕ-ի համար հիմնական սպառնալիքները  հարավում եւ արեւելքում, բացի դրանից, սա առաջին գանաթաժողովն էր, որի ժամանակ Դաշինքը, ելնելով իրավիճակից, ստիպված էր հանդես գալ ի պաշտպանություն իր արեւելյան դաշնակիցների»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով, հաշվի առնելով այն, թե Դաշինքի կողմից ինչ աննախադեպ սատարում ստացան նաեւ Վրաստանն ու Ուկրաինան, պետք է մտածել այն մասին, որ անխուսափելիորեն ՆԱՏՕ-ի պատմությունը շարունակվում է  դեպի արեւելք, որքան էլ դա Մոսկվայի կայսերապաշտների սրտով չլինի:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված փաստը, որ ռուսական կողմը շատ ցավագին է ընդունում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի անցկացումը եւ շատ սուր արձագանքներ են հնչում Մոսկվայից, Մեհրաբյանը պատասխանեց. «Դա ռուսական կայսրության ֆանտոմային ցավերն են եւ դրանք գնալով ուժեղանալու են, որոնք ավելի են ցավեցնելու ռուսական կայսրությանը: Ռուսները սովոր չեն, երբ իր հարեւանները կարող են որոշել իրենց ապագան: Ռուսները միայն շատ կարճ ժամանակ են նման հնարավորություն տվել իր հարեւաններին եւ դա արել է, որ նորից վերադառնա: Բայց մենք տեսնում ենք, որ դա տեղի չի ունենում եւ տեղի չի ունենա երբեք: Այդ ֆանտոմային ցավերն են, որ Ռուսաստանից աղմուկ-աղաղակ են առաջացնում: Դա զուտ ռուսական կայսերապաշտական ռեակցիա է: Նրանք ցանկանում են հետ շրջել պատմության անիվը, բայց դա հնարավոր չէ»:

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն բացառապես պաշտպանական դաշինք է եւ կատարում է իր պատմական դերը, որը նա ստանձնել է՝ պաշտպանելով Եվրոպան տոտալիտար վտանգից. «Բացի դրանից, ՆԱՏՕ-ն ավարտին է հասցնելու Եվրոպայի միավորման գործընթացը, որը սկիզբ առավ 1945թ.  եւ ավարտելու է հետխորհրդային տարածքում, դա անխուսափելի է»:

Հարցին, թե Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների լարման ֆոնին ինչ վտանգներ են ստեղծվում Հայաստանի համար, չի՞ նվազում հայաստանի մանեւրելու հնարավորությունը, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Հայաստանի քաղաքական դաշտը պետք է ճշգրիտ գնահատի այս պատմական ընթացքը եւ Հայաստանի համար պետք է պարզ լինի, որ այս գործընթացի մաս դառնալը Հայաստանի պատմական հնարավորությունն է՝ պետականության համար: Ցավոք սրտի, վերջին տարիներին հակառակ գործընթացն ենք տեսնում, Ռուսաստանն ավելի մեծ չափաքանակով է կլանում Հայաստանի ինքնիշխանությունը եւ Հայաստանն այսօր կանգնում է լուրջ մարտահրավերի առջեւ: Մենք պետք է  թույլ չտանք, որ վերջին 100 տարվա ընթացքում արդեն 3-րդ անգամ մնանք ռուսական փլատակներում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Ամենաշատ