Տավուշի մարզում տղամարդը հայտնվել է դատարանում` 1 կգ խոզի միս գողանալու մեղադրանքով:

Ըստ մեղադրական եզրակացության` Արծրուն Հարությունյանը հոկտեմբերի 21-ին ժամը 15:30-ի սահմաններում մուտք է գործել Իջեւանի խանութներից մեկ, որտեղից բացահայտ հափշտակել է 1 կգ քաշով խոզի միս եւ դիմել փախուստի՝ պատճառելով 2 հազար դրամի վնաս:

Արծրուն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` կողոպուտը՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: