News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի բնակիչ, 50-ամյա Արամը պնդում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը սուտ է, ինքը հարեւան գյուղի 62-ամյա բնակչուհուն չի բռնաբարել:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ամբաստանյալի պաշտպան Գայանե Զաքարյան ընդգծեց՝ ավելին, Արամի մեղքն ապացուցող որեւէ փաստ չկա:

«Իմ պաշտպանյալն այդ կնոջը չի ճանաչել, ապացույցներ չկան, անհիմն գործն ուղարկվել է դատարան: Բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել, իմ պաշտպանյալի մեղքը դրանցով չի ապացուցվել: Արամն էլ է ասում, որ ինքը նման բան չի արել»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ 50-ամյա տղամարդն ամուսնացած է, թոռներ ունի:

Թե ինչու են այնուամենայնիվ Արամին մեղադրանք առաջադրել 62-ամյա կնոջը բռանաբարելու համար, Գայանե Զաքարյանի համար անհասկանալի է: Փաստաբանը, սակայն, կասկածներ ունի, որ դա արվել է գյուղապետի ցուցումով. «Մի դրվագ ներկայացնեմ տուժողի ցուցմունքից: Ենթադրյալ բռնաբարությունից հետո տուժողը ոստիկանություն զանգելու փոխարեն զանգում է գյուղապետին, որն էլ գալիս է, ասում՝ նկարագրիր այդ տղամարդուն: Տուժողն էլ պատմում է՝ 25-40 տարեկան, միջին հասակի, բեղերով, սեւ մազերով, գյուղապետն էլ ասում է՝ դա հարեւան գյուղի Արամը կլինի: Իրականում, իմ պաշտպանյալը բեղեր չունի, գրեթե սպիտակած մազերով է: Ես կասկածներ ունեմ, որ գյուղապետն է Արամի գլխին սարքում, որովհետեւ նախկինում թշնամություն են ունեցել»:

Նշենք, որ 62-ամյա կինն իր դստեր հետ աշխատում են գյուղապետի մոտ, նրան պատկանող հողամասն են օրավարձով մշակում:

Ըստ մեղադրական եզրակացության, Արամը այս տարվա ապրիլի 15-ին մտել է մարզի գյուղերի բնակիչներից մեկի տուն, որտեղ 62–ամյա կնոջ կամքին հակառակ ննջասենյակում մի քանի անգամ ապտակել է նրան եւ կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ։

Արամին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 138–րդ հոդվածի 1–ին մասով (Բռնաբարությունը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով) եւ 147–րդ հոդվածի 1–ին մասով (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով)։ Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ