News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ «Տեղեկատվական կենտրոն» ՊՕԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը:

Հրայր Թովմասյանը նշել է, որ Արա Սաղաթելյանն իր վաղեմի ընկերն ու բարեկամն է, ում  փորձն ու գիտելիքները բավարար են այդ պաշտոնում աշխատելու համար:

Նշենք, որ մինչ այժմ այդ պաշտոնը զբաղեցնում էր ինքը՝ Հրայր Թովմասյանը:

Ավելի վաղ ըստ մամուլի տեղեկությունների ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում հավանական թեկնածուներից մեկն էր համարվում ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news