News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիա այցի ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, հրաժարվել է գլխաշոր կրել՝ ինչպես դա պահանջում են մուսուլմանական ավանդույթները։

ԱՄՆ առաջին տիկինն Արեւմուտքից առաջին կինը չէ, ով չի հետեւել սաուդցիների ավանդույթներին։ Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների հետ պաշտոնական հանդիպման ժամանակ գլխաշոր չեն կրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ինչպես նաեւ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման։

Դոնալդ Թրամփը սկսել է արտասահման իր առաջին այցերը։ Սաուդյան Արաբիայից հետո նա կմեկնի Իսրայել, Իտալիա, Բելգիա եւ Վատիկան։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ