News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

6–րդ գումարման Ազգային ժողովում տեխնիկական հարցերի շուրջ «առճակատումները» չեն հանդարտվում։  Նախ աշխատասենյակների բաշխումն էր բողոքի ալիք բարձրացրել խորհրդարանում, հիմա էլ հերթը ծառայողական մեքենաների «գոլդ» համարանիշներին է։

ԱԺ աշխատակազմին չէր հաջողվում օրեր շարունակ լուծել պատգամավորներին աշխատասենյակներ տրամադրելու հարցը։ Աժ հնաբնակները միմյանց միջեւ բաշխել էին «յուղոտ պատառները»,  նորընտիրների հարցը մնացել էր օդում կախված։ Այն հարցը լուծվեց միայն խնդրի մասին բարձրաձայնելուց հետո՝ նիստի 3–րդ օրը։ Հիմա էլ հնաբնակները նույն համառությամբ ջանում են պահպանել ծառայողական մեքենաների  «գոլդ» համարանիշները, որոնք  որոշ «ազգընտիրների» նույնիսկ լիազորվել էր տեղադրել սեփական մեքենաների վրա։

NEWS.am–ի տեղեկություններով՝ աշխատասենյակների  շուրջ բարձրացված աղմուկից հետո, որը, ի դեպ, արդեն հանգուցալուծվել է, ԱԺ ղեկավարությունը մտադիր է փոփոխել համարանիշները՝ այդպիսով կանխելով  «գոլդ»–ի շուրջ սպասվող խառնաշփոթը։ Օրինակ, նախկինում համարանիշների վրա զետեղված ՕՕ տարբերանշանը փոխարինել այլ տառերով։ Կրկնվող կլինեն տառերը, թե տարբեր, դեռ քննարկվում է։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում այդ հարցով դիմելու են ճանապարհային ոստիկանություն։

Տպել
Ամենաշատ