News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Լրատվամիջոցներում այսօր տեղեկություններ են տարածվել, որ Հայաստանում մայիսի 24-ին կանխվել է երկու հեղինակությունների՝ Վստրեչի Ապեր մականվամբ Արամ Վարդանյանի եւ Դոն Պիպո մականվամբ, իտալահայ Արթուր Ասատրյանի նկատմամբ մահափորձը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հետ զրույցում թեեւ այս տեղեկությունը չհաստատեցին, սակայն հայտնեցին, որ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ զինված անձինք նախապատրաստվում են կատարել ծանր հանցագործություն՝ սպանություն, եւ այդ նպատակով բնակարան են վարձակալել  Էջմիածին քաղաքում, ապօրինի կերպով ձեռք են բերել զենքեր և զինամթերք և ձեռնամուխ են եղել սպանության նախապատրաստական գործողություններին։

Փաստի առթիվ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված  օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում՝ այսօր, մայիսի 24-ին, ժամը  18-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները կանխել են սպասվող ծանր հանցագործությունը, խափանել են հանցավոր ծրագիրն ու անակնկալի բերելով՝ նշված բնակարանում գտնվող երեք անձանց՝ վնասազերծել են նրանց և բերման ենթարկել ոստիկանության ՔՀԳՎ։ Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են զենքեր և ռազմամթերք։ Քննությունը շարունակվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ