News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը նստացույց է սկսել կառավարության շենքի դիմաց։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե Ավետիսյանն ու իր ընկերները կառավարության շենքի մոտ հանդիպում են պահանջում արդարադատության նախարարի պաշտոնակատարի հետ՝

բարձրաձայնեոլւ այն խնդիրները, որ կան ՔԿՀ-ներում, նաեւ վաղաժամկետ ազատ արձակման հակամարգի չգործելու հարցը։

Լրագրողների հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ այսօր գիշերելու է կառավարության շենքի դիմաց եւ շփվելու է ժողովրդի հետ, կոչ է անելու, որ դուրս գան փողոց եւ պահանջեն իշխանափոխություն։ «Բացի վաղաժամկետ ազատման պահանջից նաեւ պայքարելու եմ այս իշխանությունների դեմ, պահանջելու եմ իշխանափոխություն եւ կոչ եմ անում բոլորին միանալ ինձ, գիշերել կառավարության շենքի դիմաց եւ պայքարել բոլորիս իրավունքների համար»․ - ասել է նա։

Ավետիսյանն ու ընկերները իրենց հետ պաստառներ են բերել «Արդարադատությունից արդարդատություն» գրառումներով։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 25-ին Ավետիսյանն ազատ է արձակվել «Վարդաշեն» ՔԿՀ-ից։ 2013թ. սեպեմբերին կալանավորված եւ 2014-ի ամռանը 6 տարվա ազատազարկման դատապարտված Ավետիսյանը վերջին համաներման արդյունքում է ազատ արձակվել:

Տպել
Ամենաշատ