Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Դավթաշեն կամրջից 13 տարեկան տղա երեխա է ցած ընկել եւ մահացել։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատել են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Այս պահին դեպքի վայրում են պատկան մարմինները։ Դեռ հայտնի չէ՝ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը։ Պարզվում են մանրամասները։